ՆՈՒՅՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

10:43 - 23 Հոկ, 2020

ՖԻՖԱ –ն հրապարակել  է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանի ընտրանին պահպանել է իր տեղը 101 –րդ հորիզոնականում։ Մեր հավաքականն ունի 1215 միավոր։

Առաջին հնգյակում են հաջորդաբար  Բելգիայի, աշխարհի  գործող չեմպիոն Ֆրանսիայի, աշխարհի միակ հնգակի չեմպիոն Բրազիլիայի, Անգլիայի և Պորտուգալիայի թիմերը։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը  65-րդն է, Վրաստանինը՝ 88-րդը, իսկ Էստոնիայինը՝ 109-րդը:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեր ազգայինը  հաջորդ հանդիպումը պետք է անցկացնի Վրաստանի ֆուտբոլիստների հետ ՝  նոյեմբերի 15-ին,   իսկ երեք  օր անց կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

 

 

 

 

Այլ նորություններ