ԱՌԱՅԺՄ ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ

12:00 - 30 Նոյ, 2020

Եվրոպայի  օլիմպիական կոմիտեի  / ԵՕԿ /  նախագահի ընտրությունները տեղի կունենան Աթենքում ՝  2021թ․  ապրիլին: 

Իրենց թեկնածունությունն են  առաջադրել ԵՕԿ  նախագահի պաշտոնակատար, դանիացի Նիլս Նիգորը և Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Սպիրոս Կապրալոսը: 

ԵՕԿ նախագահի ընտրության անհրաժեշտությունն առաջացավ  նախկին ղեկավար, սլովենացի  Յանեզ Կոչիյանչիչի մահից հետո: Նա այդ պաշտոնում  ընտրվել էր  2017 թվականին։  

Կոչիյանչիչը ղեկավարել է Մինսկում անցկացված  2019թ․  Եվրոպական խաղերը, ինչպես նաև Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնները։

 

Այլ նորություններ