Ձյուդոյի օլիմպիական մրցաշարում միշտ կա առնվազն մեկ մշտական հանդիսատես: Նա Ֆրանսիայի գեներալիսիմուս Ժոզեֆ Ժոֆրեի հուշարձանն է, որը հստակ երևում է յուրաքանչյուր հեռարձակման ժամանակ:
Բայց ինչպե՞ս է այն հայտնվել դահլիճում: Բանն այն է, որ ասպարեզը հավաքել են արձանի շուրջ:
Grand Palais Éphémère-ն, որտեղ տեղի են ունենում ձյուդոյի մրցումները ( այնտեղ նախատեսված են նաև ըմբշամարտի մրցաշարերը), ժամանակավոր ասպարեզ է, որը կառուցվել է 2021թ. ՝ հատուկ օլիմպիական խաղերի համար։ Այն կանգնած է Շամպ դե Մարսի վրա, Էյֆելյան աշտարակից ոչ հեռու՝ Ժոֆրե հրապարակի կողքին։
Մրցասպարեզը ապամոնտաժվելու է խաղերից հետո, այստեղից էլ կոչվում է Éphémère, որը նշանակում է անցողիկ, ժամանակավոր:
Արենայի շրջանակը պատրաստված է փայտից, և այն ամբողջությամբ բաղկացած է մոդուլներից, որոնք կարելի է նորից օգտագործել։
Այդ վայրում 1936 թվականից ի վեր, գտնվում է հենց Ժոֆրեի հուշարձանը, ում անունով էլ կոչվել է հրապարակը։
Ժոզեֆ Ժոֆրեն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարում էր հյուսիսային և հյուսիսարևելյան ֆրանսիական բանակները։