ՇԱԽՄԱՏԸ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է

11:07 - 10 Օգո, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումը շախմատի օլիմպիական հեռանկարների վերաբերյալ այն է, որ կազմակերպությունը մտավոր խաղերը համարում է առանձին կատեգորիա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Արկադի Դվորկովիչը, ով անցած կիրակի վերընտրվել է շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում։ 

<< Շախմատը օլիմպիական մարզաձեւերի շարքում ընդգրկելու մի քանի փորձ  եղել է: Մենք ճանաչված ենք ՄՕԿ –ի կողմից, բայց օլիմպիական ծրագրի մասնակից չենք, չնայած ամեն անգամ մասնակցում ենք  մարզաձևերի ընտրության գործընթացին։ 

Շատ բան կախված է խաղերը հյուրընկալող երկրից, քանի որ նրանք են  որոշում ներառվող  մարզաձևերի ցանկը >>  - ասել է Դվորկովիչը:

 

Այլ նորություններ