Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի առցանց նիստում քննարկվել են ավարտվող մրցաշրջանի պաշտոնական մրցաշարերին առնչվող հարցեր։
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում նոյեմբերի 23-29-ը նախատեսված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը ամենայն հավանականությամբ չի կայանա։
Անորոշ է նաև Սերբիայի Բեգրադում դեկտեմբերի 4-10-ը նշանակված երիտասարդական և դեկտեմբերի 12-20-ը ՝ մեծահասակների աշխարհի առաջնությունների կայացման խնդիրը։ Ժամկետները մնում են ուժի մեջ, այն վերապահումով , թե ինչպիսին կլինի համավարակի ընթացքը աշխարհում և Սերբիայում։
Վերջնական որոշումը հավանաբար կընդունվի ֆեդերացիայի գործկոմի առաջիկա նիստում։