Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ ՀՖՖ –ն հայտնում է, որ սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի իռլանդացիների հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ, Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ ակադեմիայում։
Մեր թիմը Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 25-ին: