ՏԵՂ ԳՏԱՎ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ

12:07 - 21 Հուն, 2022

Շարունակվում է Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի 19 –րդ առաջնությունը: Մեր երկու լողորդներից այսօր հանդես եկավ Արթուր Բարսեղյանը: Նա ազատ ոճի որակավորման փուլում,  99 մասնակիցների պայքարում, 100 մետրը անցավ     50. 43  վայրկյանում  և   գրավեց   50 –րդ  տեղը:

Կիսաեզրափակիչ փուլ մտան 1 – 16 –րդ տեղեր գրավածները: Նրանց միջև կայանալիք պայքարը  կորոշի եզրափակիչ  մտնող  ությակը:

Արթուրի  երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23 –ին:  50մ. լողատարածությունում  նա  կմասնակցի   նույն ՝ ազատ ոճում , իսկ Վարսենիկ Մանուչարյանը ՝ բատերֆլայում: 

Մինչ այդ, վաղը,  Բուդապեշտ կմեկնեն նաև մեր ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Ալիսա  Զաքարյանը:  Նրանք ելույթ կունենան հունիսի 26 –ին ՝ 10մ. աշտարակացատկում:

Այլ նորություններ