ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ

11:14 - 22 Հոկ, 2020

Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի բազմաթիվ մարզակառույցներ դադարել էին գործել։ Իրավիճակը Ճապոնիայում  սկսել է բարելավվել։ Երկրի ղեկավարությունը աստիճանաբար վերացնում է սահմանափակումները ։ Ասածը վերաբերում է նաև օլիմպիական մարզակառույցներին։

Տոկիոյի քաղաքային իշխանությունը  հայտարարել է թենիսի և սեղանի թենիսի   ասպարեզների բացման մասին։ Դրանք կծառայեն մարզիկներին և մարզաձևերի սիրահարներին։

Թենիսի << Առիակե >> համալիրի բաց և փակ կորտերը  իրենց դռները կբացեն առաջիկա  կիրակի: 

Դեկտեմբերի 21-ից կսկսի  գործել  սեղանի թենիսի << Մետրոպոլիտեն գիմնազիան >> ասպարեզը:  Անվտանգության նկատառումներից ելնելով փակ կլինեն ներքին տարածքների մի մասը, ներառյալ լողավազաններն ու որոշ մարզադահլիճներ: 

Հոկտեմբերի 24 –ին տեղի կունենա Տոկիոյի խաղերի  առանցքային մարզօջախներից մեկի ՝ ջրային մարզաձևերի կենտրոնի բացումը։ 462 միլիոն եվրո արժողությամբ  այդ համալիրում կանցկացվեն  լողի, ջրացատկի  և սինքրոն լողի օլիմպիական  մրցումները։ Կառույցը  կարող է տեղավորել մինչև 15 հազար հանդիսական: Մարզադաշտի շինարարությունն ավարտվել էր մարտին, բայց համաճարակի պատճառով  շահագործումը հետաձգվել էր։

Բացման արարողությանը կմասնակցի նաև  Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։

 

Այլ նորություններ