Ութամյա ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր

18:20 - 09 Նոյ, 2018

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը, նոյեմբերի 9-ին, մրցահարթակում իրենց հարաբերությունները որոշեցին 109 կգ քաշայիները։ Հայաստանի հեղինակավոր պատվիրակ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ  / 195 կգ + 240 կգ / արդյունքով  նվաճեց աշխարհի  չեմպիոնի կոչումը և  արժանացավ ոսկե մեդալի։

Սիմոնի չեմպիոնական կիլոգրամները նրան վարձահատույց եղան  նաև համաշխարհային երկու ռեկորդով / երկամարտ և հրում վարժություն /։

Երկրորդ տեղը գրաված չինացի Ժե Յանգը հայ չեմպիոնից երկամարտում հետ մնաց ամբողջ 16 կիլոգրամով։

Մինչ այսօրվա հաղթանակը  Հայաստանին ոսկե մեդալ էր պարգևել 2010թ․աշխարհի չեմպիոն  Տիգրան Գ․Մարտիրոսյանը / 77 կգ /։

Վաղը, նոյեմբերի 10 –ին ասպարեզ կելնի մեր մյուս հեղինակավոր պատվիրակը՝  օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

Այլ նորություններ