Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Պատվո հարթակին են կանգնել Ժորա Գրիգորյանը (71 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (81 կգ):
Ավելի վաղ ձյուդոիստ Ռոբերտ Գեւորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր:
Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով եւ երկու ձյուդոիստով:
Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 16-րդ տեղը:
Աղբյուրը` մրցաշարի պաշտոնական կայքի