Ասպարեզ են ելնում նետաձիգները

11:11 - 30 Հուն, 2019

Շենգավիթի թաղապետարանի մարզադպրոցում  փերտվարի 1 -3 –ը տեղի կունենա Հայաստանի նետաձգության ձմեռային առաջնությունը: Մասնակցության հայտ է ներկայացրել 45 մարզիկ –մարզուհի: Նրանք թիրախները կխոցեն 18 մետր հեռավորությունից: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի հավաքական, որը  10 –օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Բաթումում: Դրանից հետո մեր երեք պատվիրակներ գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ուղեկցությամբ կմեկնեն Թուրքիայի Սամսուն քաղաք և կմասնակցեն փետրվարի 24 –ին սկսվող Եվրոպայի ձմեռային առաջնությանը:

Վերադարձից հետո մեր նետ –աղեղի վարպետները կմեկնեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ ` աշխարհի գավաթի խաղարկություն: Բարձր տեղ գրավողները կստանան Մինսկում  հունիսին անցկացվելիք Եվրոպական երկրորդ խաղերի ուղեգիր: Նույն ամսին, Հոլանդիայում,  մեր պատվիրակներն իրենց դիպուկությունը կորոշեն աշխարհի առաջնությունում: 1 – 44 –րդ տեղերն զբաղեցնողներին կշնորհվի Տոկիոյի օլիմպիական խաղերի  ուղեգիր:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ