Միջազգային մրցումների կազմակերպիչների ասոցիացիայի անդամները նամակով դիմել են աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիային։ Այս մասին հաղորդում է Inside the Games – ը։
Առաջարկվում է վերանայել օլիմպիական ընտրական մրցաշարերի չեղարկումը։ Ինչպես հայտնի է, խաղերի հետաձգման կապակցությամբ, World Athletics- ը որոշել է դադարեցնել որակավորման մրցումները՝ մինչև դեկտեմբերի 1-ը: Բայց ասոցիացիայի անդամները դիտարկում են 2020 թ․ աշնանը միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունը։
Եթե ընդհանուր իրավիճակը թույլ տա աշնանն անցկացնել մրցումներ,ապա ցանկալի կլինի դրանք կայանան օլիմպիական որակավորման նշանաբանով։