Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի մարդիկ:
<< Մրցաշրջան – 2021 >> - ը մոտենում է ավարտին: Անցնող տարին օլիմպիական էր և այն լի էր փորձություններով: Հայաստանի մարզիկները մասնակցեցին վարկանիշային միջազգային մրցաշարերի: Նրանց մրցելույթները դրական պետք է գնահատել: Տոկիոյի խաղերին մասնակցելու իրավունք նվաճեցին ինը մարզաձևերի 17 մարզիկ- մարզուհիներ: Նրանք խաղերից վերադարձան երկուական արծաթե և բրոնզե մեդալով:
Մեր պատվիրակներից ավելին էինք սպասում, քանզի առաջատար վարպետները ունակ էին բարձրանալ չեմպիոնական պատվանդան:
Նոր մրցաշրջանում առավելապես կարևորվում են Եվրոպայի և աշխարհի առաջնությունները: Դրանք բնույթով ընտրական կլինեն, քանզի աչքի ընկած մարզիկները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Հաջողակները հանդես կգան Փարիզում 2024թ. կայանալիք 33 –րդ ամառային օլիմպիական խաղերին:
Հավատանք, որ Հայաստանի պատվիրակները միջազգային մրցասպարեզներում նվաճումներով կապացուցեն իրենց վարպետության բարձր կարգը:
Շնորհավորում ենք հայոց մարզաշխարհի մարդկանց, համայն հայության Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Թող 2022 թվականը ավետի խաղաղ, անկորուստ և միաբան կյանքի սկիզբը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ