Ֆրանսիայում իր երթն է շարունակում օլիմպիական ջահի փոխանցավազքը:
Հերթական օրը կրակը դիմավորել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճում:
«Բարի գալուստ խաղաղության օլիմպիական կրակ ՝ մարդու իրավունքների օրրան»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը: Նա նաև ասել է, որ ներկաները ականատես են լինում պատմական իրադարձության և լավագույն մաղթանքներ է հղել միջազգային օլիմպիական կոմիտեին ու Ֆրանսիային՝ 33-րդ ամառային խաղերի կազմակերպման համար։
Մինչ դահլիճում հայտնվելը, օլիմպիական ջահը շրջել է Ստրասբուրգի փողոցներով, որտեղ քաղաքային իշխանությունները անվտանգության զգալի ուժեր են տեղակայել :