Բուլղարական Սամոկով քաղաքում կայացավ բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճեց աշխարհի առաջնության երկու ուղեգիր:
56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Արամ Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի ու նվաճեց հոկտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր նվաճեց Կորյուն Սողոմոնյանը (52 կգ):
Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությանն ըստ քաշային կարգերի մասնակցել էին 10 բռնցքամարտիկներ՝ Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովիկյան (75 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ) և Ռաֆայել Սիմոնյան (+91 կգ):