ՊԱՏՎՈԳԻՐ, ՀՈՒՇԱՄԵԴԱԼ, ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ

12:17 - 24 Օգո, 2021

Սամբո մարզաձևի միջազգային ֆեդերացիան արդեն 12 տարի ղեկավարում է ՌԴ հասարակական – քաղաքական գործիչ Վասիլի Շեստակովը: Նա ծնվել է Սանկտ Պետերբուրգում:  Եղել է  ԽՍՀՄ սամբոյի և ձյուդոյի առաջնությունների բազմակի մրցանակակիր, իսկ 1973 –ին ՝ չեմպիոն:

Իր ծննդավայրում  Շեստակովը օրերս կազմակերպեց  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահի անվան գավաթի առաջին խաղարկությունը:

Ասպարեզ ելան 21 երկրների 80 պատվիրակներ:

Մեր երկիրը ներկայացրած չորս մարզիկներից երեքը՝  Գրիգոր Մխիթարյանը / 64 կգ /, արցախցիներ Դավիթ Գրիգորյանը /  88 կգ / և Արման Ավանեսյանը / 98 կգ / դարձան բրոնզե մեդալակիր:

Մրցանակակիրները  արժանացան պատվոգրի, հուշամեդալի և դրամական պարգևի: Ի դեպ, մրցանակային հիմնադրամը կազմում էր 189 հազար ԱՄՆ դոլար:

 

Այլ նորություններ