ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ

11:09 - 20 Ապր, 2021

Ճապոնիայի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու ծրագրից:Այս մասին հայտարարել է   վարչապետ Յոսիհիդե Սուգան: Նա ասել է , որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում   իրենք վճռական են և 32 –րդ ամառային մարզահանդեսը աշխարհի  միասնության խորհրդանիշ կդառնա:

Ի դեպ, միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ/  նախագահ Թոմաս Բախը նախատեսում է մայիսին Ճապոնիա  այցելել: ՄՕԿ –ի առաջնորդը ուղևորության ընթացքում  մտադիր է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային և ներկա լինել  օլիմպիական ջահի փոխանցավազքի փուլերից մեկին: 

Այլ նորություններ