ԱԱ. Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 31-րդն է

16:45 - 21 Մար, 2019

Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 31-րդ տեղը: Այս արդյունքով նա չկարողացավ վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք:

Հիշեցնենք, որ կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը  նույնպես չէր հաղթահարել որակավորման փուլը՝  կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 47.75 միավորով։

 

Այլ նորություններ