Եթե բասկետբոլում գրանցվում է 99 : 96 հաշիվ, նշանակում է խաղադաշտում ընթացել է լարված մրցակցություն: Ասածն ապացուցեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնության / VBet Ա – լիգա / փլեյյ – օֆֆի ծրագրով տեղի ունեցած «Էրեբունի» - «Ուրարտու» մրցամարտը:
Հանդիպումը կարևորվում էր այնքանով, որ նշած թիմերի միջև է ծավալվում երկրի չեմպիոնին որոշող պայքարը: Հիշենք նաև, որ ուժեղագույն կճանաչվի այն համակազմը, որը մրցակցի նկատմամբ կունենա չորս հաղթանակ: Դրան շատ մոտ է «Էրեբունին» : Այդ ակումբը երեկ, վերը նշած՝ 99 : 96 հաշվով, նվազագույն առավելությամբ, պարտության մատնեց լավագույնի մյուս հավակնորդ «Ուրարտուին» :
«Էրեբունին» առայժմ առջևում է չոր ՝ 3 : 0 հաշվով / նկատի է առնված նաև կանոնավոր առաջնությունում տոնած երկու հաղթանակը /:
VBET Հայաստանի կանանց բասկետբոլի կանոնավոր առաջնությունում կայացավ մեկ հանդիպում:
«Երևան Բասկետը» 96-86 հաշվով հաղթեց «Գյումրիին»:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին. «Լես Ֆոքսիսը» կընդունի գյումրեցի մարզուհիներին: