Երևանում անցկացվեց ՀՀ սուսերամարտի առաջնությունը: Մարտուղյակներում սուսերները խաչաձևեցին 80 մարզիկ – մարզուհիներ:
Խոցասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակիցների պատրաստականությունը գոհացրեց: Ասածը վերաբերում է նաև ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերի ներկայացուցիչներին: Մեր ներքին մրցաշարերը ավելի դիտարժան են դառնում, իսկ այն, որ թրասուսեր զենքաձևում առաջին, երկրորդ և երրորդը ճանաչված երկյակի անդամները գյումրեցիներ են , նշանակում է , որ գոհացնող վարպետությունից բացի, մարզաձևի աշխարհագրությունը նույնպես ուրախացնում է:
Ընթացիկ մրցաշարջանում հինգ մարզիկներ լրացրին սպորտի վարպետի նորման, որը նույնպես վկայում է, որ սուսերամարտի հիմքերը մեզանում ամրապնդվում են: Սա հույս է ներշնչում, որ կվերականգնվեն նաև երբեմնի բարի ավանդույթները:
Հավատանք, որ մարզչի ցանկությունը իրականություն կդառնա և երկրի պատվասեր մասնագետների սաները հաջողության կհասնեն միջազգային ասպարեզներում, թեկուզև ՝ առաջիկայում կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերում / Լեհաստանում /:
ՀՀ չեմպիոնի պատվին արժանացան խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ճկասուսերակիրներ Բորիս Դադայանը, Ասյա Մնոյանը և թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը: