ԼԵՀԱՍՏԱՆԻ 12 ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

11:47 - 23 Մար, 2023

Լեհաստանում  նախատեսված Եվրոպական ամառային երրորդ խաղերի նախապատրաստական աշխատանքները աստիճանաբար արագություն են զարգացնում:

Կրակովում տեղի է ունեցել համակարգող հանձնաժողովի երկրորդ նիստը, որին մասնակցել են  կազմկոմիտեի  և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  ներկայացուցիչները:

ԵՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը վստահեցրել է, որ Լեհաստանում ամեն բան արվում է   մասնակիցների հյուրընկալության համար և կազմկոմիտեն զգալի առաջընթաց է գրանցել հոկտեմբերին կայացած այցից հետո: Նա իր երախտագիտությունն է հայտնել  կազմակերպիչների քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար: 

Կազմկոմիտեն  ներկայացրել է  խաղերի նախապատրաստության բոլոր կողմերը. բյուջեի, ապահովագրության, բժշկական, հակադոպինգային,  տրանսպորտի, կապի, հեռարձակման, տոմսերի վաճառքի, հավատարմագրման, կամավորականների, անվտանգության և այլ ծառայությունների  հարցերը:

Ինչպես հայտնի է եվրոպական մայրցամաքի այդ խոշոր մարզական  իրադարձությունը տեղի կունենա 2023թ. հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Բացման արարողությունը կկայանա  Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան  մարզադաշտում:

Խաղերի ընթացքում, ավելի քան 7000 մարզիկ – մարզուհիներ 26 մարզաձևերում  կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար:

Կրակովը ու ևս 11  քաղաքներ կհյուրընկալեն  մասնակիցներին:

Խաղերի մեկնարկին մնացել է 90 օր:

Այլ նորություններ