Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է << Փարիզ -2024 >> օլիմպիական ամառային խաղերի որակավորման համակարգը: Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը:
Ընդհանուր առմամբ խաղերին կմասնակցեն 318 մարզիկ –մարզուհիներ. 192 սպորտային / 96 –ական տղամարդ և կին/ , 94 գեղարվեստական մարմնարզության և 32՝ բատուտի:
Նախորդ՝ Տոկիոյի ստուգատեսի համեմատ սպորտային մարմնամարզությունում տեղի են ունեցել մի շարք պարզեցումներ: Հիմնական փոփոխությունը վերաբերում է մարզիկների քանակին ՝ հավաքականում:
Թիմային պայքարի ուղեգիր կստանա հինգ մարմնամարզիկներ, ովքեր կարող են մասնակցել թիմային և անհատական պայքարին:
Թիմային ուղեգրի չարժանացած երկրները Փարիզ կգործուղեն անհատական վարկանիշով երեք մարզիկի:
Օլիմպիական առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին ՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլում: Այնտեղ կխաղարկվեն թիմային ուղեգրերը:
Բելգիայի Անտվերպենում 2023թ. նախատեսված աշխարհի առաջնությունում կվիճարկվեն թիմային և անհատական արտոնագրերը:
Վարկանիշային են նաև 2024թ. աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:
Սպորտային մարմնամարզիկներին խաղերում հանդես գալու վերջին հնարավորությունը կտրվի 2024թ. մայրցամաքային առաջնություններում:
Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկում:
Գեղարվեստական մարմնամարզուհիների համար որակավորման առաջին հնարավորությունը կտրվի Բուլղարիայի Սոֆիայում այս տարվա սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում:
Բատուտում օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճը կսկսվի 2023թ. նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունով: