Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը հայտավորված էին Հայաստանի երեք մարզիկներ։
Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / երկամարտի 355 կգ-ով / 165կգ + 190կգ / գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը 381 կգ ով / 170կգ +211կգ / զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Առավել վստահ հանդես եկավ մեր երկրի երրորդ պատվիրակ, աշխարհի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը։ Այս անգամ նա նորից հաղթող ճանաչվեց, երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք / 195կգ + 230կգ /: