ԵՕԿ – Ի ՓԱՐԻԶՅԱՆ ՍԵՄԻՆԱՐՈՒՄ

14:57 - 17 Մայ, 2023

Փարիզում  անցկացվել է   Եվրոպայի օլիմպիական կոմիտեի / ԵՕԿ / 43-րդ  սեմինարը: Միջոցառման մասնակիցները  քննարկել են   օլիմպիական շարժման առջև ծառացած առանցքային խնդիրները և  մայրցամաքի սպորտին վերաբերող բազմաթիվ  հարցեր: 

ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը ընդգծել է, որ  խորհրդակցությունը եռուն  մարզական ամառվա սկիզբն է, որը կմեկնարկի եվրոպական ամառային երրորդ  խաղերով:

Տեղեկատվություն է  տրամադրվել  Լեհաստանում  կայանալիք   Եվրոպական առաջիկա  խաղերի նախապատրաստական վերջին աշխատանքների, հուլիսի 23 – 29 –ը Սլովենիայի Մարիբորում  անցկացվելիք պատանեկան ամառային  օլիմպիական փառատոնի (EYOF) վերաբերյալ:  

Ներկայացվել են  նաև  <<  Փարիզ - 2024 >> ` ամառային և  << Միլան-Կորտինա – 2026 >> `  ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների  ծավալուն հաշվետվությունները:

Հայտարարություն է  արվել  EOC-ի փախստականների  առաջին թիմի ստեղծման և նրանց նոր համայնքներին ինտեգրման, << EOC  - 2030 >>  ռազմավարական օրակարգի  թարմացումների, գենդերային հավասարության և այլ  կարևոր հարցերի մասին:  

Հաջորդ տարի համանուն սեմինարը կանցկացվի Չեռնոգորիայում ՝   հոկտեմբերին:   

Սեմինարի բազմաթիվ մասնակիցներ ելույթներ են ունեցել:

 

Այլ նորություններ