ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

11:57 - 31 Հոկ, 2024

Եզրագծին է մոտենում  Չեռնոգորիայի Բուդվայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի  երիտասարդական  առաջնությունը:

Այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ  մենամարտերը: Հաղթողները իրենց համար կապահովեն առնվազն արծաթե մեդալ և կմտնեն եզրափակիչ:  Տոն տվողների թվում են մեր երկրի երեք պատվիրակներ. Էրիկ Առստամյանը / 57 կգ / , Անդրանիկ Մարտիրոսյանը / 60 կգ / և Ռաֆայել Ներսիսյանը / 63 , 5 կգ /:  

Մրցաշարում վաղը հանգստյան օր է հայտարարաված , իսկ նոյեմբերի 1-ին և 2 –ին տեղի կունենան վճռական ՝ եզրափակիչ հանդիպումները:

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան դրամական մրցանակներ է սահմանել ությակ մտած մարզիկների համար. քառորդ եզրափակիչ՝ 1000 ԱՄն դոլար, կիսաեզրափակիչ ՝ 2000, եզրափակիչ ՝ 4000 և չեմպիոն ՝ 8000 դոլար:

Այլ նորություններ