Ապրիլի 14-ին Թբիլիսիում ավարտվել է Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ եզրափակիչ մտած Հայաստանի հինգ բռնցքամարտիկներից ոսկե մեդալ նվաճել են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը:
49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը եւ 91 կգ՝ Հենրիկ Սարգսյանը դարձել են արծաթե, իսկ Հրայր Շահվերդյանը (60 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)՝ բրոնզե մեդալակիր:
Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր ութ բռնցքամարտիկ: