Հոկտեմբերի 13-ից ձյուդոյի երիտասարդների հավաքականը նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ուսումնամարզական հավաքի ավարտից հետո՝ հոկտեմբերի 26-ին, թիմը կմեկնի Բոսնիա Հերցեգովինա՝ մասնակցելու Սարաևո քաղաքում կայանալիք Մ-23 Եվրոպայի առաջնությանը։
Հաղորդագրությունը տարածել է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան: