Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը հետաձգելու պատճառով միջոցառման ընդհանուր բյուջեն աճել է մոտ 2,85 միլիարդ դոլարով և կկազմի 15,8 միլիարդ դոլար: Գումարի մեծ մասն անհրաժեշտ է մարզակառույցների բարելավման և օլիմպիական գյուղի պահպանման ծախսերը ծածկելու, իսկ 931 միլիոն դոլարը՝ համավարակի տարածումը կանխելու միջոցառումների համար:
<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեն ընդհանուր առմամբ կծախսի մոտ 6,97 միլիարդ դոլար , քաղաքային իշխանությունները ` 6,787 միլիարդ դոլար , մնացած գումարը կվճարի Ճապոնիայի կառավարությունը և լրացուցիչ 193 միլիոն դոլար կհատկացնի միջազգային օլիմպիական կոմիտեն։