Կիսաեզրափակիչ մտած մեր չորս բռնցքամարտիկներից առայժմ միայն հաստատ է Նարեկ Մանասյանի / 92 կգ / արդյունքը: Նրան մրցավարները երեկ պարտություն գրանցեցին իսպանացի Էմանուել Ռայեսի հետ մենամարտում: Ենթադրում ենք, այդ որոշումը վիճելի էր: Այնուամենայնիվ Նարեկի նվաճած բրոնզե մեդալը նույնպես լուրջ հաջողություն է:
Մեր մյուս երեք բռնցքամարտիկները ՝ Արթուր Բազեյանը / 57 կգ /, Հովհաննես Բաչկովը / 63, 5 կգ / և Ռաֆայել Հարությունյանը / 86 կգ /, հաղթեցին մրցակիցներին և մտան եզրափակիչ: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար իտալացի Միկելե Բալդասին, ֆրանսիացի Լունե Համրաուն և վրացի Գեորգի Կուշինաշվիլին:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կորոշվեն Եվրոպայի 44 –րդ առաջնության չեմպիոնները: Վճռական փուլի հանդիպումները կսկսվեն ժամը 17 . 00 –ից: