Հնդկաստանի Գանդհինագար քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկան շախմատիստների մասնակցությամբ աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հինգ ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Մարիամ Մկրտչյանը և Էմին Օհանյանը: Մարիամը 11 մրցախաղում իր հաշվին գրանցեց ութ հաղթանակ, երեք ոչ ոքի և 9, 5 միավորով գրավեց երկրորդ տեղը:
Էմինը նունքան հնարավորից վաստակեց 8.5 միավոր և Ղազախստանի ներկայացուցիչ Նոգերբեկ Կազիբեկի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով երևանցին դարձավ արծաթե մեդալակիր: Բայց պետք է գնահատել այն հանգամանքը, որ հայ պատանին ընդամենը 17 տարեկան է և նվաճած մեդալը նրա համար հաջողություն է:
Չեմպիոն դառնալու հույս էր ներշնչում Մամիկոն Ղարիբյանը, որը վերջին տուրից առաջ, ութ միավորով, միանձնյա առաջատար էր: Ավաղ, վերջին փուլում նա << սայթաքեց >> և եզրափակեց առաջին քառյակը: