Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) հաշվետվություն է ներկայացրել: Հրապարակման մեջ ասվում է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում 4125 մարզիկ դոպինգ ստուգման է ենթարկվել:
Օլիմպիական խաղերի ընթացքում 2724 մարզիկ մեկ անգամ թեստավորվել է, 1401-ը՝ մեկից ավելի:
Մասնակիցների ընդհանուր թվի 35,4%-ը ստուգվել է օրգանիզմում արգելված նյութերի առկայության համար։ Տասը մարզիկների մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել: