Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային և դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը:
Ապրիլի 15-ին ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին