ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ ՎԵՐԵԼՔԸ ՆԿԱՏԵԼԻ Է

11:57 - 13 Դեկ, 2022

Ձյուդոյի հանրապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացվել է մարզաձևի  Եվրոպայի  միության հերթական կոնգրեսը:

Ներկա են եղել աշխարհամասի 46 երկրների ղեկավարներ, նրանց թվում ՝ ՀՀ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը։

Միության նախագահ, դոկտոր Լասլո Տոտը բացման խոսքում նշել է,  որ 2022 թվականը հեշտ չի եղել: Այդուհանդերձ, որպես միասնական  ընտանիք, հաջողվել է կենտրոնանալ ու համագործակցված  աշխատանք կատարել:

Զեկուցումներով հանդես են եկել ֆեդերացիայի բազմաթիվ պատասխանատուներ:

Նշվել է, որ 2023թ. Հին աշխարհամասի երկրներում  կանցկացվի 104 մրցաշար: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Պոտսդամում, իսկ պատանեկանը՝   Հաագայում:

Կգործի  մարզիկների աջակցության ծրագիրը: Նպատակը ձյուդոյի շարունակական վերելքն է, որի արդյունքում մրցողների  պատրաստականությունը և մարզավիճակը պիտի երևա գալիք աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում:

Կարևոր նախագիծ է  մարզիչ -  մարզիկ -  մրցավար սերտ համագործակցությունը:Այս առումով լուրջ աշխատանքներ պիտի կատարեն եվրոպական և ազգային ֆեդերացիաների համապատասխան հանձնաժողովները: Խնդրի լուծման համար տեսական և գործնական քայլեր կձեռնարկվեն հունվարին Ավստրիայի Միտերսիլ քաղաքում նախատեսված  օլիմպիական ուսումնամարզական ճամբար – հավաքի օրերին:  

 

Այլ նորություններ