Աթենքի Սպիրիդոն Լուիսի անվան մարզահամալիրի տարածքում բացվել է Հունաստանի օլիմպիական թանգարանը:
Կառույցն ունի 3500 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է օլիմպիական խաղերի ողջ պատմությունը: Կարևոր մաս է նվիրված Հունաստանի չեմպիոններին և մրցանակակիրներին, խաղերի բնօրրան Հին Օլիմպիային, ինչպես նաև օլիմպիական կրակին որը մարզահանդեսի անբաժանելի խորհրդանիշներից մեկն է:
Ինը մետր բարձրություն ունեցող պատերը հագեցած են ծավալուն էկրաններով, գրաֆիկայով և պաստառներով, որոնք ներկայացնում են ժամանակակակից օլիմպիական խաղերը:
Առանձին սրահ է նվիրված 2004թ. Աթենքի մարզահանդեսին:
Ցուցանմուշները ստեղծելու , այն համապարփակ դարձնելու նպատակով կազմակեպիչները համագործակցել են այլ թանգարանների և մշակութային կազմակերպությունների հետ
Օլիմպիական թանգարան առաջինը այցելել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ով մարտին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Հունաստանում: Դա նրա առաջին ուղևորությունն էր նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։
Բախը կատարել է նաև ժամանակակից օլիմպիական խաղերի մրցավայր << Պանատինաիկոս >> ստադիոնի լուսավորության նոր համակարգի բացումը: Ներկա են եղել փոքրաթիվ պաշտոնյաներ: