ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ

14:47 - 10 Նոյ, 2022

Դաքարում 2026թ.  նշանակված  պատանեկան  խաղերը  առաջին օլիմպիական իրադարձությունը  կլինի Աֆրիկյան մայրցամաքում:

ՄՕԿ - ի, Սենեգալի ԱՕԿ - ի և << Դաքար – 2026 >>  կազմկոմիտեի նախաձեռնությամբ, մարզահանդեսին  նվիրված տոնական  մարզամշակութային միջոցառումներ են անցկացվել  Սենեգալի քաղաքներում:

Ութ օրվա ընթացքում ավելի քան 1500 մարզիկ – մարզուհիներ են մասնակցել ցուցադրական ելույթներին, իսկ համերգին ներկա  է եղել շուրջ  10 հազար մարդ: Ելույթ են ունեցել  ամենահայտնի ռեփերներն ու արտիստները: 

Ընդհանրապես հանդիսությունների ընթացքին հետևել են տասնյակ հազարավոր մարդիկ:  

Ցուցադրական ելույթներում  իրենց ունակություններն են ցուցադրել  լող, լողափնյա ըմբշամարտ, լողափնյա ռեգբի, բադմինթոն, ձյուդո, անվաչմուշկներ, սուսերամարտ, ուշու մարզաձևերի ներկայացուցիչներ, իսկ  34 կմ  -ոց հեծանվարշավը  համախմբել է  շուրջ 200  մասնակիցների:

 << Դաքար – 2026 >>  -ի ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի նախագահ Քիրսթի Քովենտրին ասել է, որ  տոնակատարությունը  վկայել է,   թե Սենեգալում  մարդիկ  ինչքան  են սիրում ու գնահատում բացօթյա  մարզաձևերն ու  զվարճանում երեխաների հետ:  Նրանց  էներգիան  շատ է  և դա իրականում կարտահայտվի  2026 թվականին: 

Այլ նորություններ