Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովը Ավստրալիայում երկրորդ հանդիպումն է անցկացրել << Բրիսբեն – 2032 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ:
Նշված հանձնաժողովի նախագահ Քիրսթի Քովենտրին ասել է, որ վստահություն է ներշնչել հատկապես նախապատրաստության ճանապարհային քարտեզը:
Շարունակվում է համագործակցությունը ՄՕԿ-ի հետ: Հավատարիմ մնալով սահմանված բոլոր չափանիշներին, կատարվել են վերջին ամիսների համար նշանակված պարտավորությունները և հստակ ռազմավարության ծրագրեր են մշակվել:
Քննարկումների ընթացքում ընդգծվել են բոլոր ձեռքբերումները:
Կազմակերպիչները ենթադրում են, որ օլիմպիական խաղերը դրական ազդեցություն կունենան Ավստրալիայում, ներառյալ՝ կանխատեսվող տնտեսական և սոցիալական օգուտը՝ 17 միլիարդ դոլարի չափով:
Աշխատանքները շարունակվում են և այժմ անցում կկատարվի ծրագրերի իրականացման հաջորդ փուլին՝ նախանշելով 2024թ. հիմնական առաջնահերթությունները։
<< Բրիսբեն – 2032 >> ամառային օլիմպիական խաղերը նախատեսված է հուլիսի 23-ից՝ օգոստոսի 8-ը:
Ի դեպ, Բրիսբենը կդառնա Ավստրալիայի երրորդ քաղաքը, որը կընդունի օլիմպիական խաղերը։ Նախկինում ամառային համաշխարհային մարզահանդեսներ են անցկացվել Մելբուռնում (1956թ.) և Սիդնեյում (2000թ. ):