Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները կորոնավիրուսի իրավիճակի վատթարացման պատճառով որոշել են ամբողջովին հրաժարվել Tokyo 2020 Kids Supporter նախագծից : Նախատեսվում էր, որ մրցասպարեզ մտնելիս յուրաքանչյուր մարզիկի պետք է ուղեկցեր մեկ երեխա:
Ենթադրվում էր, որ հայտնվելով մրցավայրում տվյալ մարզիկը պետք է բռներ երեխայի ձեռքը կամ քայլեր նրա կողքին:
Ծրագիրը նպատակ ուներ մատաղ սերնդին մասնակից դարձնել խաղերի կազմակերպմանը, որպեսզի նրանք զգային օլիմպիզմի շունչը: