Միավորված ազգերի կազմակերպությունը / ՄԱԿ / 2013թ. օգոստոսի 23 –ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ ապրիլի 6 –ը հայտարարեց սպորտի միջազգային օր:
Այս օրը, ապրիլի վեցը, կարևոր իրադարձություն է , որը ուրվագծում է բարեկամություն, հարգանք և այլ համամարդկային արժեքներ:
Ոմանց համար սպորտը ակտիվ և առողջ կյանքի մշտական բաղադրիչ է, ոմանց համար՝ դիտարժան հանդիսություն:
Սպորտի գրավչության շնորհիվ շատերն այդ բնագավառն են ընտրում և այն դարձնում իրենց կյանքի ուղենիշը, այսինքն՝ մասնագիտությունը։
Եթե ընտրվում է սեփական ունակություններին, նախասիրություններին և բնավորությանը համապատասխան մարզաձև, և եթե համառ ես, նպատակասլաց, ողջամտորեն համատեղում ես սպորտը ուսման հետ, ապա կարող ես շատ բանի հասնել, նույնիսկ օլիմպիական պատվանդան բարձրանալ:
Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ