ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

10:15 - 10 Օգո, 2020

Երևանի  << Գազպրոմ >>  մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը։ Մրցագորգ ելան 59 մարզիկներ։

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց, որ մրցաշարը ընտրական  բնույթ էր կրում։ Տեղերում աշխատող մարզիչները համավարակի պայմաններում հնարավորին չափով իրենց սաների հետ որոշակի աշխատանքներ կատարել են։ Համենայնդեպս  բոլոր 10 քաշային կարգերում  հաղթող դարձան նոր անուններ։  Մրցանակակիրների մասնակցությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացվի Ծաղկաձորում / օգոստոսի 16 -29 –ը / ։ Այնուհետև մարզումները կշարունակվեն Երևանում ։ Եթե համաճարակը թույլ տա մեր հավաքականը կմասնակցի Բելառուսում սեպտեմբերի 15 –ին նախատեսված միջազգային մրցաշարին։

 

 

Այլ նորություններ