Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվիրակությունը 2026 թվականին Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի մրցավայր առաջին պաշտոնական այցից հետո հայտարարել է կազմկոմիտեի ստեղծման մասին:
Կազմկոմիտեն, որը կունենա 22 անդամ, կգլխավորի Վինչենցո Նովարին: Կազմկոմիտեի ղեկավարից ու Իտալիայի կառավարության ներկայացուցիչից բացի, դրա կազմում տեղն են գտել ևս 10-ական սպորտային ու տեղացի մասնագետներ: Կազմկոմիտեի առաջին միջոցառումը եղել է Խաղերը համակարգող աշխատանքների հանձնաժողովի նախագահ, նախկին աթլետ, 2 Օլիմպիական խաղերի մասնակից, ՄՕԿ-ի անդամ, ֆինն Սարի Էսայնի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ 2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը։ Իտալիան նախորդ անգամ ձմեռային Օլիմպիական խաղեր ընդունել է 2006-ին Թուրինում։