Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / մարզիկների հանձնաժողովը, այսպես ասած, << մաքուր >> մարզիկներին պաշտպանելու համար, հակադոպինգային կազմակերպություններին կոչ է արել ձեռնարկել ավելի խիստ միջոցներ։
Իհարկե վերջին շրջանում մեծ առաջընթաց կա դոպինգ ընդունած մարզիկներին հայտնաբերելու և որակազրկելու գործընթացում։Սակայն կան դեպքեր, երբ տուժում են այն մարզիկները, ովքեր պահպանել են պահանջվող կանոնակարգը և իրականում չեն օգտվել արգելված դեղամիջոցներից: