Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է լավագույնների հերթական վարկանիշային աղյուսակը:
Մեր երկիրն ունի երեքական տղամարդ և կին ներկայացուցիչ:
Հայկ Մարտիրոսյանը 60 –րդ / 2667 միավոր /, Շանթ Սարգսյանը 80 –րդ / 2649 /, իսկ Գաբրիել Սարգսյանը 85 –րդ տեղում է / 2646 /:
Կանանց ցանկում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54 –րդ / 2393 /, Լիլիթ Մկրտչյանը 80 –րդ / 2366 / և Աննա Սարգսյանը՝ 83 –րդ հորիզոնականը / 2364 /:
Տղամարդկանց սանդղակում առաջատարը նորվեգացի Մագնուս Կառլսենն է / 2832 միավոր /, իսկ կանանցը՝ չինուհի Հու Յիֆանը / 2633 /: