ՏԱԼԼԻՆԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑԻՆ ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ

09:47 - 17 Հուն, 2022

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվեց Եվրոպայի գեղասահքի առաջնությունը։ Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Թինա Կարապետյան -  Սիմոն Սենեկալ մեր  պարային զույգը հաղթահարելով  որակավորման փուլի արգելքը, կարճ ծրագրում գրավեց 14 –րդ տեղը։

Նրանք  20 լավագույնների հետ մասնակցեցին ազատ ծրագրին, ավելի հաջող հանդես եկան և զբաղեցրին 11 –րդ տեղը։ Մեր երկյակը ընդհանուր հաշվարկով  հանգրվանեց 13 –րդ հորիզոնականում։

Հայաստանի մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը ազատ ծրագրում գրավեց վերջին` 24 –րդ տեղը։

 

Այլ նորություններ