Օրեր անց կմեկնարկի քառամյակի ամենագլխավոր մարզական իրադարձությունը` Օլիմպիական խաղերը:
Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ` Վահան Մխիթարյանը: Այդ մասին մարզիկների և լրագրողերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀԱՕԿ նախագահ` Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցի ժամանակ Մխիթարյանն անկեղծացավ` ասելով, որ այնքան էր շփոթվել և հուզվել, որ մոռացել էր շնորհակալություն հայտնել վստահված առաքելության համար:
«Անկեղծ` շատ զարմացած էի: Այնքան էի շփոթվել, որ շնորհակալություն էլ չհայտնեցի: Սա մեծ պատիվ է ինձ համար: Հավատացեք` բառերով նկարագրել չեմ կարող: Այդ պահին միայն ուզում էի ուրախությունից բարձր գոռալ»,-ասաց Մխիթարյանը:
Մխիթարյանը եղել է նաև Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի դրոշակակիրը:
ՀԱՕԿ լրատվության բաժին