Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի հերթական ՝ 44 –րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ելույթ ունեցան նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Եվրոպայի կոնֆեդերացիայի ղեկավար Իոաննիս Ֆիլիպատոսը, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Մրցաշարի բացումը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Մարզիկների անունից երդման խոսք ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, առաջնության մասնակից, գյումրեցի Հովհաննես Բաչկովը:
Միջոցառմանը հայտավորված է 39 երկրի շուրջ 200 մարզիկ:
Կայացել է վիճակահանությունը: Այսօր տեղի կունենա 12 մենամարտ:Հայաստանից ռինգ կելնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նրա մրցակիցն է լեհ Բարտոշ Գոլեբիվսկին:
Ներկայացնենք մեր մյուս բռնցքամարտիկների առաջին մրցակիցներին.
48 կգ քաշային կարգ
Բարեղամ Հարությունյան - Սախիլ Ալահվերդով (Վրաստան)
51 կգ
Արթուր Հովհաննիսյան - Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) - Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթողի հետ
54 կգ
Ջանիկ Սահակյան - Ելմիր Նաբիև (Ուկրաինա)
57 կգ
Արթուր Բազեյան - Ալեն Ռահիմիչ (Բոսնիա - Հերցեգովինա) - Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա ) զույգի հաղթողի հետ
60 կգ
Կարեն Տոնականյան - Ռոլանդ Վերես (Հունգարիա)
63.5 կգ
Հովհաննես Բաչկով - Ջոզեֆ Թայերս (Անգլիա) - Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ
67 կգ
Գուրգեն Մադոյան - Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)
71 կգ
Նարեկ Զախարյան - Թեքեքս Միքալ (Սլովակիա)
80 կգ
Համբարձում Հակոբյան - Քոսիան Դմիտրի (Մոլդովա)
86 կգ
Ռաֆայել Հովհաննիսյան - Ստեֆանով Դիմիտրով Կրիստիան (Բուլղարիա)
92 կգ
Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)
+92 կգ
Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) - Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողի հետ:
Կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 27-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 30-ին:
Մրցանակային հիմնադրամը 260 հազար ԱՄՆ դոլար է: