Մոսկվայում անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար:Ավելի քան 20 երկրների պատվիրակների թվում էին նաև Հայաստանի երեք մարզուհիներ:
Մեծահասակների բազմամարտում Սիլվա Սարգսյանը գոհացնող արդյունք ցույց տվեց: Նա 23 մասնակիցների պայքարում ճանաչվեց 17 –րդը:
Կրտսերների ստուգատեսում մեր Միլենա Ասիրյանը և Անժելիկա Կարախանյանը նույնպես դժգոհելու տեղիք չտվին, քանզի 15 գեղանիների մրցավեճում զբաղեցրին համապատասխանաբար 9 –րդ և 11 –րդ հորիզոնականները:
Մրցաշարը ներկայացուցչական էր և հարթակի վրա իրենց վարպետությունը դրսևորեցին նաև մարզաձևի մի շարք հեղինակություններ: