<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն հայտնել է, որ օլիմպիական խաղերի չեղարկման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Պետք չէ անհանգստանալ լրատվական հաղորդագրություններից, կազմկոմիտեն բացարձակապես մտահոգ չէ այդ առթիվ: Գարունը միշտ գալիս է և երկար գիշերներին հաջորդում է բարի լուսաբացը: Այս համոզմունքով մենք կանենք հնարավոր ամեն բան մարդկանց ուրախություն և հույս պարգևելու համար, - ասել է Մուտոն: