ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

11:20 - 02 Հոկ, 2020

Բուդապեշտում այս տարի  պետք է անցկացվեր սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի  / AIBA / հերթական համագումարը։ Պետք է ընտրվեր կազմակերպության նոր ղեկավար: Սակայն համաճարակի պատճառով միջոցառումը չեղարկվեց: 

Ինչպես նշում է կազմակերպությունը, համագումարը տեղի կունենա առցանց եղանակով ՝ դեկտեմբերին: AIBA- ի ներկայի ղեկավար Մուհամեդ Մուստախսան հայտնել է, որ համապատասխան նամակներ են ուղարկվել  ազգային բոլոր ֆեդերացիաներին, որպեսզի  նրանք   կարծիք հայտնեն նոր ձևաչափով համագումարի  անցկացման վերաբերյալ։

Այժմ ընթանում է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը։

Այլ նորություններ