Երկու օր անընդմեջ բազում շնորհավորանքներ է ստանում ձյուդոյի շնորհալի մարզիչ, երևանցի Վահե Թորոսյանը:
Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում շարունակվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում, հարազատ որդուց ՝ 73 կգ քաշային Արտակից բացի, երեկ պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց նշած մարզչի անձնական նաև երկրորդ սանը ՝ Գոռ Կարապետյանը / 81 կգ /: Նա անցկացրեց վեց գոտեմարտ , տոնեց հինգ հաղթանակ և արժանիորեն իր տեղն ունեցավ մրցանակակիրների շարքում: Դա երևանցի պատանու երկրորդ հաջողությունն է ընթացիկ մրցաշրջանում, որովհետև նա արծաթե մեդալակիր է դարձել նաև շաբաթներ առաջ անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Այսօր տատամի կելնի մեր հավաքականի վերջին ներկայացուցիչ, վանաձորցի Էրիկ Սաղաթելյանը / 100 կգ /: