Տոկիոյի օլիմպիական խաղերում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում պատասխանատուն կլինի հենց մարզիկը: ՄՕԿ-ը մտադիր է նման որոշում կայացնել:
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր տնօրեն Լանա Հադդադն ասել է , որ նախատեսում են պարտավորեցնել բոլոր մարզիկներին, ստորագրել փաստաթուղթ, որով իրենց վրա կվերցնեն վարակվելու հետ կապված բոլոր ռիսկերը:
Այդ կետով ասվում է, որ մարզիկները համաձայն են մասնակցել խաղերին և գիտակցում են, որ կա առողջության կամ նույնիսկ մահվան սպառնալիք: Ոչ մի կառավարություն, ոչ էլ առողջապահական մարմին չի կարող երաշխիքներ տալ այդ առումով: